Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը նշել է, թե ովքեր են այսօվրա դրությամբ ամենաուժեղ դարպասապահներն իր կարծիքով։
«Այսօր ամենաուժեղը Կուրտուան է, թեև նա այս պահին վնասվածք ունի։ Հետո գալիս են Օբլակը, Տեր Շտեգենն ու Կեպան։ Ոմանք քննադատում են Կեպային, բայց նա հիանալի դարպասապահ է։ Կուրտուային փոխարինելը հեշտ չէ»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Կասիլյասը հավելել է, որ իր օրինակը եղել է Ջանլուիջի Բուֆոնը։