«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը խոսել է ակումբի հնարավոր վաճառքի մասին։
«Բոլորը գիտեն, որ ես «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու եմ և խոսել եմ ակումբում տիրող իրավիճակի մասին։ Սա տեղի է ունենում արդեն մի քանի տարի։ Ակնհայտ է, որ երբ ես շատ երիտասարդ տարիքում հայտնվեցի «Մանչեսթեր Յունայթեդում», թիմում մեծ կայունություն կար։ Նույն գլխավոր մարզիչ Ֆերգյուսոնը, հեոտ արդեն նույն սեփականատերերը, հիմա պարզ է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» միշտ լինելու է աշխարհի ամենամեծ ակումբներից մեկը։ Այժմ մենք պետք է վերադառնանք կայունությանը երկրպագուների, խաղացողների, մարզչական շտաբի, մարզչի համար, քանի որ այս պահին այն չկա, և մենք պետք է վերադարձնենք խաղադաշտում ելույթների մասին խոսակցությունները:
Ցանկանու՞մ եմ, որ ակումբը վաճառվի։ Ես չեմ ասում, որ ներկայիս սեփականատերերը վատ աշխատանք են կատարել, քանի որ մենք դեռ շատ հաջողակ ենք խաղադաշտում և դրա սահմաններից դուրս, բայց կարծում եմ, որ հիմա ժամանակն է, որ մեկ ուրիշը ստանձնի իր վրա պարտականությունը»,- ասել է Բեքհեմը NBC հեռուստաալիքի եթերում։