Պարագվայի հավաքականի դարպասապահ Կարլոս Կորոնելը հույս ունի, որ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին չի մասնակցի ԱԱ-2026-ի ընտրական հանդիպմանը։
«Արգենտինայում խաղալը երբեք հեշտ չի լինի։ Ես արդեն խաղացել եմ Մեսսիի դեմ, ուստի հուսով եմ, որ նա այս անգամ չի խաղա: Չգիտեմ, թե ինչպես է նա զգում իրեն, բայց նրանք ունեն այլ լավ խաղացողներ, որոնք կարող են փոփոխություն մտցնել»,- Կորոնելի խոսքն է մեջբերում Goal-ը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մեսսին վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել այս հանդիպումը։
Այս մրցաշրջանում 36-ամյա արգենտինացին «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Արգենտինա — Պարագվայ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 03։00-ին։