Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում չի հեռանա «Ինտեր Մայամիից», այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնում է լրագրող Գիլյեմ Բալագեն։
Նախկինում հաղորդվում էր, որ Մեսսին կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկում։
Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակվողը կշարունակի հանդես գալ MLS ակումբում։
Մեսսիի գործող պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը։