Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիհադ» իր տեղափոխությունը։
«Ժամանակն էր, որ ես նոր բան գտնեի այն ամենից հետո, ինչին հասել եմ «Ռեալում»: Եվ ես ցանկանում էի լինել Սաուդյան Արաբիայում դեռ ֆուտբոլիստի կարիերայից շատ առաջ։ Սա մահմեդական երկիր է, և ինձ գրկաբաց ընդունեցին:
Ֆուտբոլային նախագիծը սկսեց զարգանալ, և ես ինքս ինձ ասացի, որ ցանկանում եմ դրա մասը կազմել։ Ես շատ երջանիկ եմ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս։ Ես զգում եմ այլ մարդկանց սերը: Այստեղ նույնպես շատ երկրպագուներ կան, նրանք նույնպես շատ սիրում են ֆուտբոլը»,- ասել է Բենզեման։