Ուեյն Ռունին խոսել է «Դի Սի Յունայթեդից» հեռանալու և «Բիրմինգեմը» գլխավորելու մասին:
«Ակնհայտ է, որ ես մեկնել էի նահանգներ փորձի և որպես մարզիչ ավելի զարգանալու համար, բայց երբ հնարավորություն եղավ միանալու «Բիրմինգեմին», ես իսկապես ոգևորված էի դրանով: Ես ոգևորված և ուրախ էի, որ կրկին մարզելու եմ Անգլիայում և անհամբեր սպասում եմ դրան: «Բիրմինգեմը հսկայական ակումբ է, և ես հասկանում եմ, թե որոնք են սեփականատերերի հավակնությունները և ինչպես է ակումբը ցանկանում առաջ շարժվել:
Սա հսկայական պատմություն է, որը կարող է իր հետքը թողնել ֆուտբոլում: Ցանկանում եմ լինել այս ֆուտբոլային ակումբին հաջողությունը վերադարձնելու փորձի մի մասը»,- Ռունիի խոսքն է մեջբերում Goal-ը։
Ռունին գլխավորում էր «Դի Սի Յունայթեդը» 2022 թվականի հուլիսից, իսկ գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է 2023 թվականի հոկտեմբերի 8-ին։
Բիրմինգհեմը հանդես է գալիս Չեմպիոնշիփում։ Թիմը 11 հանդիպումներից 18 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում: