ՈւԵՖԱ-ն հետաձգել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումը Իսրայելի և Կոսովոյի հավաքականների միջև, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Կոսովոյի և Իսրայելի հավաքականների միջև խաղը պետք է կայանար հոկտեմբերի 15-ին Պրիշտինայում։ X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հրապարակված ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպման նոր ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։ Նախկինում Իսրայելի և Շվեյցարիայի հավաքականների հանդիպումը, որը պետք է կայանար Թել Ավիվում հոկտեմբերի 12-ին, տեղափոխվել էր նոյեմբերի 15-ին։
Վեց տուրի արդյունքներով իսրայելցիները I խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են երրորդ տեղը՝ վաստակելով 11 միավոր։ Բացի Իսրայելից, այս խմբում ընդգրկված են Շվեյցարիայի, Ռումինիայի, Բելառուսի և Անդորրայի հավաքականները։ Այս տարվա սեպտեմբերին իսրայելցիները հաղթել են բելառուսներին (1:0) և ոչ-ոքի են խաղացել ռումինացիների հետ (1:1):