Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ԱԱ-2026-ի հարավամերիկյան ընտրական փուլի 3-րդ տուրի Պարագվայի հետ խաղին մասնակցելու հավանականության մասին։
«Մենք դեռ մարզումներ ունենք Պարագվայի հետ խաղից առաջ, սա կարևոր է Լեոյի համար։ Մենք լավ հետևել ենք նրան։ Մենք դեռ ժամանակ կունենանք քննարկելու, թե արդյոք Մեսսին պատրաստ կլինի՞ մեկնարկին։ Պետք է հետևել, թե ինչպես է նա զգում իրեն: Պարագվայի հետ խաղից հինգ օր անց մենք հանդիպում կունենանք Պերուի հետ։ Ինձ հանգստացնում է այն հանգամանքը, որ եթե Լեոն պատրաստ չլինի, ապա ով էլ դուրս գա խաղադաշտ, լավ վիճակում կլինի: Դա շատ կարևոր է»,- Սկալոնիի խոսքն է մեջբերում Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը:
Այս մրցաշրջանում արգենտինացին «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Արգենտինա — Պարագվայ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 03։00-ին։