Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրոս Թաունսենդը պայմանագիր է կնքել «Լութոն Թաունի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
32-ամյա անգլիացին կարճաժամկետ պայմանագիր է կնքել մինչեւ հունվար։ Այս ամառ «Էվերթոնի» հետ պայմանագրի ավարտից հետո նա ազատ գործակալի կարգավիճակում էր:
Թաունսենդը նախկինում հանդես է եկել «Քրիսթալ Փելասում», «Տոտենհեմում», ՔՊՌ-ում, «Բիրմինգեմում», «Լիդսում», «Միլոուլում», «Ուոթֆորդում», «Իպսվիչում», «ՄԿ Դոնսում», «Լեյթոն Օրիենտում» և «Յովիլում»։
Բացի այդ, վինգերն Անգլիայի հավաքականի կազմում անցկացրած 13 խաղում խփել է 3 գոլ։