Մադրիդի «Ռեալն» արձագանքել է թիմի նախկին խաղացող Էդեն Ազարի՝ կարիերան ավարտելու մասին լուրին՝ շնորհակալություն հայտնելով նրան։
«Ռեալը» ցանկանում է իր երախտագիտությունը հայտնել խաղացողին, որը մեր ակումբին միացավ 2019 թվականին և թիմի հետ չորս մրցաշրջանում նվաճեց ութ տիտղոս՝ հաղթելով Չեմպիոնների լիգայում , Աշխարհի ակումբային առաջնությունոմ, Եվրոպայի սուպերգավաթի խաղարկությունում, Իսպանիայի առաջնությունում, գավաթի և Սուպերգավաթի խաղարկություններում։
«Ռեալը» ցանկանում է ամենայն բարիք մաղթել Էդեն Ազարին և նրա ընտանիքին կյանքի նոր փուլում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ բելգիացի ֆուտբոլիստը 32 տարեկանում հայտարարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։
























































