«Պարտիզանի» կիսապաշտպան Բիբրաս Նատխոն պատմել է, թե ինչպես է արձագանքել Իսրայելում պատերազմի մասին լուրերին. Պաղեստինյան իսլամական ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին հարձակվել է Նատխոյի հայրենի երկրի վրա:
Այդ օրը բելգրադյան ակումբը Սերբիայի առաջնության 11-րդ տուրի խաղում մրցել է «Մլադոստի» հետ։ Նատխոն այդ խաղում գոլի հեղինակ է դարձել 11 մետրանոցից, բայց չի տոնել այն։
«Ինչպե՞ս կարող եմ ինչ-որ բան նշել նման օրը: Երբ առավոտյան տեսա լուսանկարները, ինձ համար դա չափազանց էր։ Ընկերներս դիտում էին տեսանյութեր, լուսանկարներ, հարցնում, թե արդյոք ամեն ինչ կարգի՞ն է ընտանիքիս և ընկերներիս հետ և այլն:
Համոզված եմ, որ բոլորը ցնցված են, դա մղձավանջ է բոլորի համար, և ես չգիտեմ, թե ինչ կլինի հետո: Այսքանից հետո դժվար է ճիշտ բառեր գտնել ինչ-որ բան ասելու համար: Հանդիպումից առաջ մտածում էի՝ արդյոք պե՞տք է խաղամ։ Ես չգիտեի՝ արդյոք կկարողանա՞մ։ Մարզիչն ինձ ասաց, որ ցանկացած պահի կարող եմ հրաժարվել։ Ամեն դեպքում, որոշեցի փորձել ու դուրս գալ խաղադաշտ՝ այդպես կտրվելով իրականությունից»,- Նատխոյի խոսքերն է մեջբերում Sports Magazine-ը:
























































