Ժոզե Մոուրինյուն ջերմությամբ է խոսել Կլաուդիո Ռանիերիի և նրա՝ «Լեսթերի» ղեկին ԱՊԼ-ում տարած հաղթանակի մասին։
«Նա ջենթլմեն է: Ես շարունակում եմ պնդել, որ նա իրականացրել է Պրեմիեր լիգայի պատմության ամենամեծ հեղաշրջումը։ Մարդիկ խոսում են նրանց մասին, ովքեր բազմիցս նվաճել են տիտղոսը։ Բայց նրան յուրահատուկն է բաժին հասել:
Երբ դու ավելի երիտասարդ ես և կռվելու պատրաստ թեժ վիճակում ես, կարող ես անել այնպիսի բաներ, որոնցից տարիներ անց գոհ չես լինի: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում մենք ավելի լավ ճանաչեցինք միմյանց, և Ռանյերին այն մարդկանցից է, որին ես իսկապես հարգում եմ ֆուտբոլում:
Ես մեծ հարգանք և հիացմունք ունեմ նրա նկատմամբ։ Ես նրան համարում եմ իմ ընկերը ֆուտբոլի աշխարհում»,- ասել է «Ռոմայի» գլխավոր մարզիչը DAZN-ի եթերում:
























































