«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը վնասվածքի պատճառով ստիպված է եղել հեռանալ ազգային թիմից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնապես հաստատել էր, որ 16-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել, սակայն, չնայած դրան, նա դեռ պետք է մեկներ Իսպանիայի հավաքական՝ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի բժիշկների հսկողության ներքո լրացուցիչ բուժզննում անցնելու համար։
Ընդգծվում է, որ երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Յամալն անցել է այս հետազոտությունը և Իսպանիայի հավաքականի՝ Լաս Ռոսասում գտնվող տեղակայման վայրում գիշերելուց հետո վերադարձել է Բարսելոնա։
























































