Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Ջենիֆեր Էրմոսոյի ելույթը դատախազությունում Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսի համբույրի պատճառով հայտնվել է իսպանական մամուլում։ 45 րոպեանոց ցուցմունքից հատվածներ հայտնվել են Telecinco-ի Código 10 հաղորդաշարում:
«Այդ պահին ժամանակ չունեի արձագանքելու։ Ես արժանի չեմ այս ամենի միջով անցնելուն։ Ես ստիպված էի հեռանալ Մադրիդից նման ճնշումներից խուսափելու համար։ Ինչո՞ւ պետք է լաց լինեմ սենյակում, երբ ոչինչ չեմ արել:
Նրանք արատավորեցին իմ կերպարը, և ես զգացի, որ ոչ ոք ինձ չի պաշտպանում: Ես շոկի մեջ էի։ Պատմական իրադարձություն, որի ձեռքբերումը մեր կյանքն արժեցավ։ Ես երբեք չէի սպասի, որ դա տեղի կունենա: Ադրենալինի պատճառով գրկեցի նրան, վստահելի մարդ էր։
Արդյո՞ք համբույրը համաձայնեցված էր: Ոչ»,- Էրոմոսոյի խոսքերն է մեջբերում Marca-ն՝ վկայակոչելով իսպանական հեռուստատեսությունը:
























































