«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է ամենատաղանդավոր ֆուտբոլիստին, որի հետ երբևէ խաղացել է իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում։
«Կարծում եմ՝ տաղանդավոր խաղացողներ կան ամենուր, այդ թվում՝ Իտալիայում։ Մեծագույն տաղանդը, որի հետ երբևէ խաղացե՞լ եմ: Միանշանակ Ռոբերտո Բաջոն:
Տաղանդը չի կարելի զարգացնել տանը սոցիալական ցանցերի միջոցով: Տաղանդը զարգանում է, եթե պարապում ես, նույնիսկ սխալվում ես: Ձեզ դուր է գալիս ֆուտբոլ խաղալ: Ուրեմն շատ խաղացեք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը: