«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան մոտ ժամանակներս կարող է լքել իր պաշտոնը։
Ինչպես տեղեկացնում է Sky Sport Italia-ն, հոկտեմբերի 9-ին հանդիպում է կայացել Գարսիայի, «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի և ակումբների այլ ղեկավարների մասնակցությամբ։ Նշվում է, որ «Նապոլին» շուտով որոշում կկայացնի 59-ամյա մասնագետի ապագայի վերաբերյալ։
Գարսիան «Նապոլին» գլխավորել է այս տարվա հունիսին: Թիմը ներկայումս զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղը՝ ութ տուրից հետո վաստակելով 14 միավոր: Կիրակի օրը՝ հոկտեմբերի 8-ին, թիմը սեփական հարկի տակ պարտվեց «Ֆիորենտինային» (1:3):