«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմին առաջարկվել է ակումբի դեսպան դառնալ, եթե Շեյխ Ջասիմը գնի այն։ Այս մասին հայտնում է talkSPORT-ը։
Անգլիայի նախկին ավագը «Մանչեսթեր Յունայթեդի» այն մի քանի լեգենդներից մեկն է, որին Կատարը ցանկանում է ներգրավել նմանատիպ դերերում:
Դեյվիդ Բեքհեմը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է, նա թիմում խաղացել է 1993-ից 2003 թվականներին: 2003 թվականին Բեքհեմը անգլիական ակումբից տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Տրանսֆերի գումարը կազմել է 37,5 մլն եվրո։