«Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամն ամփոփել է ակումբում անցկացրած իր առաջին ամիսները։
«Ես խոսել եմ շատ ակումբների հետ, դժվար ընտրություն էր: Գիտեի, որ սա որոշակիություն կբերի իմ կարիերային, գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել։
Իտալիան ինձ սովորեցնում է հստակ լինել իմ աշխատանքում։ Սա է պատճառներից մեկը, թե ինչու ընտրեցի «Ինտերը»: Սա կօգնի ինձ ստանձնել կենտրոնական դեր: Այն ինձ ուրիշ բաներ էլ է տալիս։ Իտալիայում ինձ խնդրել են պահել գնդակը, փոխանցել այն կիսապաշտպաններին և գրոհել տարածության մեջ։ Դա շատ բաների խառնուրդ է: Ես պետք է սովորեի խաղալու նոր եղանակներ:
«Ինտերը» ինձ հրավիրել էր երկու տարի առաջ, երբ ես դեռ խաղում էի եզրային հարձակվողի դիրքում։ Այնուամենայնիվ, նրանք ինձ արդեն տեսնում էին որպես ինը համար։ Շատ մարդիկ նման տեսլական ունեին, բայց նրանք շատ ճշգրիտ պատկերացում ունեին իմ զարգացման մասին։ Ես գիտեմ, թե ինչու կատարեցի այս ընտրությունը: Յուրաքանչյուրը, ով գիտի ֆուտբոլ, հասկանում է, թե ինչ է «Ինտերը», ինչպես նաև, թե ինչ հիանալի խաղացողներ են եղել այս ակումբում:
Երբ մենք հագնում ենք այս մարզաշապիկը, մեզ թվում է, թե հագնում ենք պատմությունը: Անհավանական ոգևորություն կա։ Երբ փողոցում հանդիպում եմ մարդկանց, բոլորը խոսում են հաջորդ խաղի մասին։ Նայեք դերբին։ Իմ գոլից հետո աղմուկն ու էմոցիաներն անհավանական էին։ «Ինտերը» Եվրոպայի ամենամեծ ակումբներից մեկն է։ Ես միացա կայուն, լավ ելույթ ունեցող թիմին, որն անցյալ տարի հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Այստեղ հիանալի խաղացողներ կան, իմ ընտրությունը կապված էր այս ամենի հետ»,- Թյուրամի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
























































