«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը մեկնաբանել է Լա լիգայի 9-րդ տուրի՝ «Գրանադայի» հետ խաղում (2:2) խփած իր գոլը։
«Ես շատ գոհ եմ իմ գոլից և ռեկորդից, բայց հակասական զգացմունքներ ունեմ, քանի որ ոչ-ոքի ավարտեցինք այն խաղը, որը պետք է հաղթեինք:
Չէի մտածում ռեկորդի մասին, այլ այն մասին, թե ինչպես կարող եմ փոխել խաղի ընթացքը:
Մենք արտագնա երեք հանդիպում անցկացրինք շատ ակտիվ թիմերի դեմ, բայց կամաց-կամաց ավելի լավը կդառնանք ու ավելի լավ արդյունքների կհասնենք»,- Յամալի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրի «Գրանադայի» հետ արտագնա խաղում հարձակվողն առաջին խաղակեսին ավելացված առաջին րոպեին գոլի հեղինակ է դարձել։ Ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել 16 տարեկան 87 օրականում։ Նախորդ ձեռքբերումը պատկանում էր Ֆաբրիս Օլինգային, որը 2012 թվականի օգոստոսին «Մալագայի» կազմում գոլ խփեց «Սելտա Վիգոյի» դեմ խաղում (1:0) 16 տարեկան 98 օրական հասակում։
























































