Հայտնի նախկին դարպասապահ Պետր Չեխը, որն այժմ հանդես է գալիս անգլիական հոկեյի «Օքսֆորդ Սիթի Սթարս» ակումբում, իր թիմին օգնել է հաղթել «Սթրիթհեմին» 3։2 հաշվով։
Պետր Չեխը հետ է մղել 64 հարվածներից 62-ը և ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։
Հիշեցնենք, որ Չեխը ռեկորդակիր է Անգլիայի Պրեմիեր լիգայում (ԱՊԼ) չոր խաղերի քանակով։ «Չելսիի» նախկին դարպասապահն անգլիական թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 494 հանդիպում։ Չեխը Լոնդոնի «Արսենալի» կազմում մասնակցել է 139 հանդիպման։ Դարպասապահը ֆուտբոլիստի իր խաղային կարիերան ավարտել է 2019 թվականին։

«Օքսֆորդ Սիթի Սթարսը» երրորդ ակումբն է «Չելսիի» և «Արսենալի» նախկին դարպասապահի հոկեյի կարիերայում։ Նախկինում Չեխը հանդես է եկել «Գիլդֆորդ Ֆենիքսում» և «Չելմսֆորդ Չիֆթայնսում»:
























































