Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը վեց երկրներում անցկացնելու թեմայի շուրջ։
«Ինձ դուր չի գալիս մի քանի երկրներում մրցաշարեր կազմակերպելու միտումը։ Երեք հանդիպումները հարավամերիկյան մայրցամաքում անցկացնելու մեջ առանձնահատկություն կա։ Սա նշանակում է, որ առավելություն կունենան հարավամերիկյան թիմերը, իսկ մնացածները պետք է թռչեն այս ու այն կողմ… Չգիտեմ՝ ով է որոշում կայացնում, բայց չեմ թաքցնի, որ ինձ մի քիչ դուր են գալիս ավելի հետևողական սպորտային և էթիկական մակարդակում բաները»,- Դեշամի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԱ-2030-ի մեկնարկային երեք հանդիպումները կանցկացվեն Ուրուգվայում, Պարագվայում և Արգենտինայում։ Մնացած խաղերը կանցկացվեն Իսպանիայում, Պորտուգալիայում և Մարոկկոյում։
























































