«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր է վարձակալության տալ թիմի վինգեր Ջեյդոն Սանչոյին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» պատրաստ կլինեն վճարել ֆուտբոլիստի աշխատավարձի մի մասը: Այս պահին անգլիացու եկամուտը կազմում է շաբաթական մոտ 345 հազար եվրո։ Նշվում է, որ մանկունիանցիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն անձամբ է հետաքրքրված 23-ամյա խաղացողին վարձակալության ուղարկելու հարցով։
Այս մրցաշրջանում Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ընդամենը երեք հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում։
























































