Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է հայտնվել Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբում։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սաուդցիները Մեսսիին կարող են վարձակալել մինչև 2024 թվականի փետրվարի վերջ՝ մինչև MLS-ի նոր մրցաշրջանի սկիզբը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին վարձակալությամբ «Բարսելոնա» չի վերադառնա։
Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամին» կորցրեց MLS-ի փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը։ Այս ֆոնին լուրեր հայտնվեցին արգենտինացի հարձակվողի՝ վարձավճարով «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին։
























































