Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) չի պատժի «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերին և «Արսենալի» մարզչական շտաբի անդամ Նիկոլաս Ջովերին Պրեմիեր լիգայի վերջին հանդիպումից հետո թիմերի միջև բախման համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի հանդիպումից հետո կոնֆլիկտ է տեղի ունեցել ֆուտբոլիստի և մարզչի օգնականի միջև։ Քայլելով տրիբունաներ, պարտությունից հետո վրդովված Ուոքերը հրաժարվել է սեղմել Արտետայի մարզչական շտաբի ներկայացուցչի ձեռքը։ Սրան ի պատասխան Ջովերը կտրուկ է արտահայտվել «Սիթիի» պաշտպանի հասցեին, ինչից հետո ֆուտբոլիստն ուղղվել է դեպի ֆրանսիացի մասնագետը հարաբերություններ պարզելու համար։ Սակայն մնացած խաղացողներին հաջողվել է ժամանակին միջամտել ու դադարեցնել պոտենցիալ կռիվը։
Հիշեցնենք՝ լոնդոնցիներն այս խաղում նվազագույն հաշվով հաղթանակ տարան։