«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե երբևէ կգլխավորի՞ «Յուվենտուսը»։
««Յուվենտուսը» երբեք չի հետաքրքրվել իմ ծառայություններով։ Կմարզե՞մ այս թիմը։ Իտալիան շատ համեղ ուտեստներ ունի։ Ինձ շատ է դուր գալիս երկիրը և հաճախ եմ այնտեղ հանգստանում»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։
Անգլիայի ընթացիկ առաջնության 8 տուրից հետո Գվարդիոլայի թիմը վաստակել է 18 միավոր և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։