«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն, որը ձախ ծնկի վնասվածք էր ստացել «Գրանադայի» հետ խաղում (2:2), կվերականգնվի հինգ շաբաթվա ընթացքում։ Այս մասին իր հայտնել է լրագրող Թոնի Ջունմարտին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կունդեն վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել «Ռեալի» հետ հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 29-ին։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել թիմակից Գավիի հետ բախումից հետո։ Կունդեն փոխարինվել էր հանդիպման 44-րդ րոպեին։
Իսպանական Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի պաշտպանը մասնակցել է 9 խաղի և դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































