«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Իտալիայի առաջնության 8-րդ տուրի «Կալյարիի» հետ հանդիպումից հետո (4:1) խոսել է թիմի հարձակվող Պաուլո Դիբալայի մասին։
Արգենտինացին խաղը սկսել էր մեկնարկային կազմում, սակայն վնասվածք էր ստացել փոխարինվել 40-րդ րոպեին։
«Մենք լավատես չենք։ Ես վստահում եմ իմ խաղացողների կարծիքին, եթե նա լավատես չէ այս հարցում, ապա ես կհետևեմ նրա օրինակին: Իհարկե, պետք է սպասել և տեսնել, թե թեստի արդյունքներն ինչ ցույց կտան առաջիկա օրերին, բայց ես վստահում եմ Պաուլոյի կարծիքին։ Նա լավ գիտի իր մարմինը։
Ես Պաուլոյին տվեցի նույն հարցը, ինչ դուք։ Նա այժմ բժշկական անձնակազմի հետ է: Սպասում ենք արդյունքներին, և մեր աշխատակազմը կքննարկի խնդիրները միայն դրանք ստանալուց հետո»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերում «Ռոմայի» պաշտոնական կայքը։
























































