«Ռոմայի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոսել է իր մարզավիճակի մասին։ Բելգիացին հռոմեական ակումբ է տեղափոխվել այս ամառ։ Այս մրցաշրջանում նա 8 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և դարձել 7 գոլի հեղինակ:
«Ո՞րն է իմ մարզավիճակի գաղտնիքը։ Ես պրոֆեսիոնալ եմ: Ամռանը շատ մարդիկ խոսում էին իմ մասին, իսկ ես լռում։ Փոխարենը ես խաղադաշտում ցույց եմ տալիս, թե ինչ կարող եմ անել թիմի համար։ Մենք ուրախ ենք, որ հաղթեցինք, պետք է շարունակենք նույն ոգով»,- ասել է Լուկակուն «Կալյարիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո։
























































