Ա Սերիայի 8-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Կալյարիին» և 4-1 հաշվով հաղթանակ տարավ։
Հռոմեացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լուկակուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Աուարը և Բելոտին։
86-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին, այն անվրեպ իրացրեց Նանդեսը։
Այս խաղից հետո «Ռոման» 11 միավորով 10-րդ տեղում է, իսկ «Կալյարին» 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
























































