«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խաղում «Ջենոայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0) մեկնաբանել է իր սեյվը:
Երկրորդ խաղակեսի 9-րդ րոպեին «ռոսոներիների» դարպասապահ Մայք Մենյանը ուղիղ կարմիր քարտ ստացավ և ստիպված եղավ լքել խաղադաշտը։ Նրա տեղը դարպասում զբաղեցրել է միլանյան ակումբի հարձակվող Օլիվյե Ժիրուն, ով կարողացել է սեյվ կատարել դարպասապահի դիրքում։
«Ես երբեք նման բան չեմ զգացել: Ես շատ հպարտ եմ թիմով, մենք պայքարեցինք մինչև վերջ, ես լավ սեյվ կատարեցի․․․ Ինչ վերաբերում է սեյվերին, ապա ես պարզապես որոշեցի, որ ավելի լավ է առաջ գնալ, քան մնալ դարպասային գծում:
Ես դարպասապահի հմտություններ չունեմ, բայց դա այն է, ինչ զգացի: Փոքր ժամանակ սիրում էի դարպասում կանգնել, այդ իսկ պատճառով ինձ ընտրեցին։ Ես կպահեմ այս մարզաշապիկը»,- ասել է Ժիրուն Sky Sport Italia-ին տված հարցազրույցում:
























































