ԱՊԼ 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կամային հաղթանակի հասավ «Բրենտֆորդի» նկատմամբ։ Էրիկ Տեն Հաագի գլխավորած թիմը մինչև 93-րդ րոպեին պարտվում էր 0։1 հաշվով։
Հյուրերը 26-րդ րոպեին բացեցին հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Ջենսենը։ 93-րդ րոպեին ՄկՏոմինան հավասարեցրեց հաշիվը, իսկ 2 րոպե անց շոտլանդացին խփելով իր երկորրդ գոլը՝ հաղթանակ պարգևեց իր թիմին։
Այս հաղթանակից հետո ՄՅՈՒ-ն 12 միավորով 9-րդն է։ «Բրենտֆորդը» 7 միավորով 14-րդն է։
























































