Իսպանական Լա Լիգայի 9-րդ տուրի խաղում «Ժիրոնան» արտագնա խաղում հաղթեց «Կադիսին»։
Կադիսում կայացած հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով։ Միակ գոլն իր ակտիվում գրանցեց Ալեյշ Գարսիան, ով աչքի ընկավ 59-րդ րոպեին։
Այս հաղթանակի շնորհիվ «Ժիրոնան» (22 միավոր) բարձրացավ Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին տեղ՝ առաջ անցնելով Մադրիդի «Ռեալից» և «Բարսելոնայից», որոնք դեռ չեն խաղացել այս տուրում։
«Կադիսին» 9 միավորով 12-րդ տեղում է։
























































