Ավարտվեց Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի առաջին հանդիպումը։ «Լութոնը» ընդունել էր «Տոտենհեմին» ու պարտվել (0-1):
Միակ գոլը գրանցվեց 52-րդ րոպեին։ Միկի վան դե Վենը հաղթանակ պարգևեց հյուրերին, գոլային փոխանցում կատարեց Ջեյմս Մեդիսոնը:
«Տոտենհեմը» ԱՊԼ-ում անպարտելի հանդիպումների շարքը հասցրեց ութ հանդիպման և 20 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
«Լութոնը» 4 միավորով 17-րդ հորիզոնականում է։
























































