«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում հարձակվող Բուկայո Սակայի մասնակցության մասին։
«Նրա մասնակցությունը կասկածելի է։ Տեսնենք, թե ինչպես է նա իրեն զգում կիրակի օրը: Նախորդ խաղում նա ստիպված էր լքել խաղադաշտը, ինչը լավ նորություն չէր»,- թվիթերում Արտետայի խոսքը մեջբերում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Հոկտեմբերի 3-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Լանսի» դեմ խաղում 22-ամյա անգլիացին մկանային վնասվածքի պատճառով փոխարինվել է հանդիպման 34-րդ րոպեին։
«Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին։
























































