Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Մոդրիչը դժգոհ է, քանի որ շատ խաղաժամանակ չի ստանում։ Բայց նա շատ մոտիվացված է և միշտ ցանկանում է օգնել թիմին: Նա չափազանց կարևոր դեր է խաղում մեր թիմում և հանդերձարանում։
Մենք սիրում ենք Լուկային: Ֆուտբոլիստները սիրում են Լուկային։ Մենք բոլորս սիրում ենք Լուկային: Հնարավորություն չկա, որ նա կհեռանա թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նա չի ցանկանում հեռանալ ակումբից։
Լուկան իրեն կարևոր խաղացող է համարում, և մենք նույնն ենք մտածում: Ուստի նա կարևոր խաղացող է «Ռեալի» համար։ Մենք շատ ուրախ ենք, որ նա մեզ հետ է»,- Անչելոտիի խոսքն է մեջբերում 90min-ը:
























































