«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հերթական անգամ պատասխանել է Ջեյդոն Սանչոյի կարգավիճակի մասին հարցին։
«Շատ եմ ցավում, բայց Սանչոյի կարգավիճակը չի փոխվել։ Նա անհասանելի է և հիմնական թիմի կազմում չէ: Այնպես որ, ես այլևւս ասելու ոչինչ չունեմ»,- Տեն Հագի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաժանվել Սանչոյից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ֆուտբոլիստին արգելել են մարզվել հիմնական թիմի հետ այն բանից հետո, երբ նա հրաժարվել է ներողություն խնդրել գլխավոր մարզչի հետ ունեցած կոնֆլիկտի համար։
























































