«Ինտեր Մայամիի» մարզչի օգնական Խավիեր Մորալեսը հայտնել է, որ հարձակվող Լիոնել Մեսսին վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում։
«Նա մարզվել է հինգշաբթի և ուրբաթ։ Ամեն օր նրա վիճակը բարելավվում է»,- Մորալեսի խոսքն է մեջբերում ESPN-ը։
«Ինտեր Մայամին» նաև ակնարկել է ֆուտբոլիստի մասնակցությունը MLS-ի կանոնավոր առաջնության «Ցինցինատիի» դեմ խաղին՝ հրապարակելով Մեսսիի լուսանկարը․ «կտեսնվենք վաղը» իսպաներեն գրությամբ։
Սեպտեմբերի 21-ին «Տորոնտոյի» հետ խաղում 36-ամյա արգենտինացին վնասվածքի պատճառով փոխարինվեց հանդիպման 37-րդ րոպեին։Դրանից հետո Մեսսին բաց թողեց չորս խաղ։
MLS-ի կանոնավոր առաջնության «Ինտեր Մայամի» — «Ցինցինատի» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին՝ Երևանի ժամանակով 03։30-ին։























































