Ուրուգվայցի պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսը երկարաձգել է պայմանագիրը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ նոր պայմանագրի ժամկետը մինչև 2028 թվականն է։

«2013 թվականի ապրիլին ուրուգվայցի կենտրոնական պաշտպանն ընդամենը 18 տարեկան էր, երբ միացավ մեր թիմին թիմին: Հինգ ամիս անց՝ սեպտեմբերի 14-ին, նա իր նորամուտը նշեց «Ալմերիայի» հետ հաղթական խաղում (4:2):
Հետագա մրցաշրջաններում նա շարունակում էր վայելել երկրպագուների սերը, և նրա վճռականությունն ու բնավորությունը նրան դարձրեցին ոչ միայն կուռք տրիբունաների համար, այլև կարևոր պաշտպան թե՛ մեր թիմում, թե՛ Ուրուգվայի հավաքականում: Մինչ օրս նա ոչ միայն հաղթել է առաջնությունը 2013/2014 և 2020/2021 մրցաշրջաններում, այլ նաև 2014 թվականի Իսպանիայի սուպերգավաթը, 2017/2018 թվականների Եվրոպայի լիգան, 2018 թվականի Եվրոպայի Սուպերգավաթը և 2020 թվականի Եվրոպայի Սուպերգավաթը։ Այսօր նա շարունակում է գրել իր կարմիր և սպիտակ պատմությունը՝ Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում անցկացնելով ընդհանուր առմամբ 290 հանդիպում։
Շնորհավորում ենք, Խոզե»,- ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ։
























































