«Յուվենտուսի» երկու հարձակվող կարող է բաց թողնել «Տորինոյի» հետ սպասվող դերբին։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Ըստ աղբյուրի՝ բժիշկները Կիեզայի մոտ մկանային լարվածություն են ախտորոշել։ Վինգերի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի այսօր՝ հոկտեմբերի 6-ին, հերթական հետազոտությունից հետո։
Հարցականի տակ է նաև մեջքի հետ կապված խնդիրներ ունեցող Դուշան Վլահովիչի մասնակցությունը։
«Յուվենտուս»-«Տորինո» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 7-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 20:00-ին:























































