«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հասցեին հնչող քննադատություններին։
«Նա գոլեր խփելու շատ շանսեր ունի: Տուգանային հրապարակում հինգ պաշտպանների դեմ խաղալն ավելի դժվար է, բայց ոչ միայն Հոլանդի, այլ աշխարհի ցանկացած խաղացողի համար:
Եթե նայեք նրա ունեցած շանսերին ու խփած գոլերին, ապա կհասկանաք, որ նա նույն մակարդակին է, ինչ նախորդ մրցաշրջանում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: