Խերարդո Մարտինոն զարմացել է, որ մրցակից թիմի երկրպագուները պահանջել են դաշտ դուրս բերել Լիոնել Մեսսիին։
MLS-ի կանոնավոր առաջնության խաղում «Ինտեր Մայամիին» 1:4 հաշվով պարտություն կրեց «Չիկագո Ֆայրից»: Մեսսին չխաղաց վնասվածքի պատճառով։
«Ես հասկանում եմ, թե ինչ սպասելիքներ կան Չիկագոյում, ինչպես նաև այլ տեղերում, բայց երբ խաղացողը չի կարողանում խաղալ, նա չի կարող խաղալ:
Մենք չենք կարող ստիպել նրան խաղալ ոչ մի դեպքում: Կարծում եմ՝ համաշխարհային ֆուտբոլի համատեքստում շատ տարօրինակ է, որ մարզիչը պետք է մրցակցի երկրպագուներին բացատրի, թե ինչու չի խաղում աշխարհի լավագույն խաղացողը։
Այս իրավիճակներն առաջանում են միայն այն պատճառով, որ մենք հենց նրա մասին ենք խոսում և այն պատճառով, որ մենք այստեղ ենք՝ Միացյալ Նահանգներում։ Ոչ մի այլ տեղ տանտերերի երկրպագուները չէին անհանգստանա, եթե չխաղար հակառակորդի լավագույն խաղացողը»,- «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։























































