Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Մարիո Բալոտելին պատմել է, թե ինչպես կարձագանքի ՊՍԺ տեղափոխվելու առաջարկին։
«Իսկ եթե ՊՍԺ-ն ինձ հրավիրի՞. ոչ մի հնարավորություն: Ես կհրաժարվեմ։ Ոչ մի կերպ չեմ կարող գնալ այնտեղ, քանի որ նախկինում խաղացել եմ «Մարսելում» և «Նիցայում»։ Այսպիսով, ՊՍԺ-ն հնարավորություն չունի:
Իսկ եթե ՊՍԺ-ն ինձ առաջարկի 10 միլիոն եվրո՞. այդ դեպքում՝ իհարկե: Այդ դեպքում ես կհամաձայնեի… 10 միլիոն եվրոյի դիմաց նույնիսկ կմիանայի եղբորս թիմին և կգնայի խաղալու նրանց համար»: — Բալոտելիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։
Անցած մրցաշրջանում Բալոտելին խաղացել է «Սիոնի» կազմում և բոլոր մրցաշարերում անցկացրել 19 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի հեղինակ։























































