«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին գնահատել է իր թիմի խաղը Չեմպիոնների լիգայի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում (0-0):
«Առաջին խաղակեսում մենք այնքան էլ լավ չխաղացինք։ Արդյունավետության պակաս կար։
Ափսոս, մենք ուզում էինք հաղթել։ Իսկական եվրագավաթային հանդիպում էր՝ բազմաթիվ վառ պահերով։
Մենք փորձում ենք մեր գաղափարներն իրագործել խաղում, Եվրոպայում խաղի տեմպը բարձր է։ Դորտմունդն ուժեղ թիմ ունի, բայց մենք լավ աշխատանք կատարեցինք»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։























































