Ռաֆայել Լեուն չի մտածում առաջիկա տարիներին Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելու մասին:
«Ես դեռ չեմ հասել բավականաչափ արդյունքների՝ այսպիսի առաջնությունում հանդես գալու համար։ Չեմպիոնների լիգան ավելի մեծ նշանակություն ունի, քան 10 միլիոն եվրո աշխատավարձը։
Ինձ լավ ընդունեցին «Միլանում», և եթե ցանկանայի հեռանալ, չէի երկարաձգի պայմանագիրս։ Ես կենտրոնացած եմ «Միլանում» երկու-երեք տարվա ընթացքում ինչ-որ հիանալի բանի հասնելու վրա»,- Լեաուի խոսքն է մեջբերել Football Italia-ն։