«Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ներկա է գտնվել «ռոսոներիների» մարզմանը «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղից առաջ, հայտնում է MilanPress.it-ը։
41-ամյա շվեդը մարզման ժամանակ օգնել է «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին։
Իբրահիմովիչն այս ամառ հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Միլանը դարձավ նրա վերջին ակումբը։ Բացի այդ, իր կարիերայի ընթացքում հարձակվողը հանդես է եկել «Լոս Անջելես Գելեքսիում», «Մանչեսթեր Յունայթեդում», ՊՍԺ-ում, «Բարսելոնայում», «Ինտերում», «Յուվենտուսում», «Այաքսում» և «Մալմյոյում»:
Սեպտեմբերի 19-ին «Միլանը» կհանդիպի «Նյուքասլի» հետ: