Լա լիգայի 5-րդ տուրի խաղում «Սևիլիան» սեփական հարկի տակ ընդունել է «Լաս Պալմասին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։
Միակ գոլը հեղինակել է Դոդի Լուկեբակիոն՝ աչքի ընկնելով հանդիպման 71-րդ րոպեին։
Նշենք, որ «Սևիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսի համար այս հանդիպումն առաջինն էր վերադարձից հետո։ Իսպանացին մասնակցել է ամբողջ խաղին։
Այսպիսով, 5-րդ տուրի արդյունքներով «Սևիլիային» հաջողվել է վաստակել երեք միավոր և լքել վտանգավոր գոտին․ նրանք Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 17-րդ տեղում են։ «Լաս Պալմասը»19-րդն է։
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բարսելոնան» (13 միավոր):
























































