«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը խոսել է Իսպանիայի առաջնության հինգերորդ տուրում Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպման մասին։
«Դանդաղ, քայլ առ քայլ երազանքներն իրականանում են։ Նույնիսկ պարզապես որպես խաղացող «Բեռնաբեուում» լինելն արդեն իսկ հիշարժան պահ է: Եթե ստացվի դուրս գալ խաղադաշտ, հրաշալի կլինի։ Կկարողանա՞մ գոլ խփել «Ռեալին»: Դե լավ, նախ պետք է դուրս գալ խաղադաշտ, հետո կտեսնենք. (Ծիծաղում է)»,- Զախարյանի խոսքերն է մեջբերում Okko Sport-ը:
«Ռեալ» — «Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 17-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
«Ռեալ Սոսյեդադը» օգոստոսի 19-ին է հայտարարել Զախարյանի տեղափոխության մասին: Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը։ Սեպտեմբերի 5-ից նա հիվանդության պատճառով բացակայում է մարզումներից։ Սեպտեմբերի 14-ին իսպանական ակումբի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ռուս հարձակվողը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբի հետ։
























































