«Յուվենտուսի» պաշտպան Դանիլոն, ով նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում», բարձր է գնահատել Մասիմիլիանո Ալեգրիի մարզչական ունակությունները։
«Պիրլոյի գլխավորությամբ մրցաշրջանն ինձ համար ավելի շուտ ուսումնական էր, այն կարևոր էր:
Գվարդիոլան և Ալեգրին նույն հարթության վրա են։ Մաքսը միշտ ցանկանում է հաղթել, մեր միջև գրեթե լիակատար փոխըմբռնում կա։
Ես նրա հետ շատ ընդհանրություններ ունեմ՝ նա անկեղծ է ու շիտակ»,- մեջբերում է «Յուվենտուսի» պաշտպանին Ջանլուկա դի Մարցիոն: