Անգլիայի առաջնության հինգերորդ տուրի խաղում «Նյուքասլը» սեփական հարկի տակ հաղթեց «Բրենտֆորդին»` Կալում Ուիլսոնի 11 մետրանոցից խփած գոլի շնորհիվ։
«Նյուքասլի» մարզիչ Էդի Հոուն կարծում է, որ իր թիմը կարողացավ լավ արդյունքի հասնել՝ չնայած ոչ համոզիչ խաղին:
«Սա մեծ արդյունք մեզ համար: Խաղը բարդ էր, բայց մենք հասկանում էինք, որ այդպես է լինելու։ «Բրենտֆորդի» դեմ խաղալը միշտ էլ դժվար է։
Գոլային հնարավորությունները քիչ էին, բայց բարեբախտաբար մեզ հաջողվեց օգտագործել դրանցից մեկը»,- Հաուի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։