«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ասել է, թե ինչ է մտածում «Միլանի» հետ դերբիում իր թիմի ջախջախիչ հաղթանակի մասին։
Ներաձուրիները հինգ գոլ խփեցին դուբլի հեղինակ դարձած Հենրիխ Մխիթարյանի, Մարկուս Թուրամի, Հաքան Չալհանօղլուի և Դավիդե Ֆրատտեսիի ջանքերով։ Ստեֆանո Պիոլիի թիմի կազմում հեղինակակության գոլի հեղինակ է դարձել Ռաֆայել Լեաուն։
«Մենք լավ սկսեցինք հանդիպումը և մնացինք կենտրոնացված՝ գոլ խփելով այն ժամանակ, երբ դա մեզ անհրաժեշտ էր: Ճիշտ էր նաև փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստների վերաբերմունքը։ Շնորհավորում եմ տղաներին մրցաշրջանի այսպիսի մեկնարկի կապակցությամբ, շատ ուրախ եմ երկրպագուների համար, ովքեր հիմա տոնում են, բայց մեզ սպասվում է բարդ խաղերի շարք, որին պետք է պատրաստ լինենք։ Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու»,- ասել է Ինձագին DAZN-ին: